Կարծիք

09.05.2014 13:22


««Գեբելսյան» քարոզչամեքենան միտումնավոր աղավաղում է Ուորլիքի ասածների էությունը»

««Գեբելսյան» քարոզչամեքենան միտումնավոր աղավաղում է Ուորլիքի ասածների էությունը»

Այն, որ Սերժ Սարգսյանի գլխավոր հենասյուներից մեկը հանդիսացող գեբելսյան քարոզչամեքենան խեղաթյուրում է մեր երկրում տեղի ունեցող բոլոր պրոցեսները, արդեն սովորական երևույթ է դարձել: Տեսքով «ընդդիմադիր», սակայն բովանդակությամբ սերժական մամուլն իր ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ է դրել ամեն գնով պաշտպանել Սերժ Սարգսյանի ռեժիմը, ինչը հակասում է հայկական պետության շահերին: Խոսքն առաջին հերթին 1in.am կայքի, դրա դուստր «Ժամանակ» թերթի ու մի քանի այլ թերթոնների ու կայքերի մասին է:

Եվ ահա, մենք հասել ենք մի հանգրվանի՝ գեբելսյան քարոզչամեքենան աշխատում է Հայաստանի պետականության դեմ նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Եթե մարդը մանր եղջերավոր անասունից տարբերվում է, ապա նա հասկանում է, որ Ուորլիքի վերջին ելույթը և ներկայացված 6 կետերը կրում են խիստ հակահայկական բնույթ, ուղղված են մեր պետականության և ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության դեմ և չեն համապատասխանում ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքներին: Այս իրավիճակում Հայաստանի ապագայով մտահոգված բոլորի ուժերի ու անհատների նպատակը պետք է լինի կանխել այդ 6 կետերի` բանակցային սեղանին հայտնվելու գործընթացը: Պետք է Հայաստանի հանրությունը ցույց տա, որ դեմ է այդ փաստաթղթին, և չի ընդունելու այն: Միաժամանակ, պետք է պահանջել իշխանությունների հրաժարականը, ովքեր մեզ հասցրեցին այս վիճակին:

Սակայն նույն 1in.am-ը հրճվանքով է խոսում այդ 6 կետերի մասին` պնդելով, թե նրանք ուղղված էին ռուս-ադրբեջանական համաձայնության դեմ: Այսինքն, ստացվում է, որ մեզ առաջարկում են հողեր հանձնել, իսկ «գեբելսյան» քարոզչամեքենան դրան կողմ է արտահայտվում, և դրա քարո՞զն է անում: Ովքե՞ր են սրանք, եթե ոչ դավաճաններ ու 5-րդ շարասյան ջատագովներ:

Մի բան էլ. նրանք, ովքեր դեռ հավատում էին սրանց «ընդդիմադիր» լինելուն և կարծում էին, որ սրանք ճիշտ բաներ են գրում, հիմա նայե՛ք, տեսե՛ք ու հասկացե՛ք, որ եթե սրանք այսպես աղավաղում են արտաքին քաղաքականությանը վերաբերող իրողությունը, ապա ինչքա՜ն են կեղծում ներքաղաքական ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը