ՔԶԱԿ-ը հույս ունի Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործողությունն ավարտել շաբաթվա ընթացքում
Մեկ աշխատանքային շաբաթից էլ քիչ է պետք ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի համատեղ առաքելությանը՝ ավարտելու Սիրիայից առավել վտանգավոր քիմիական նյութերի դուրսբերման գործողությունը: Այս մասին հայտնել է առաքելության հատուկ համակարգող Զիգրիդ Կահագը: Նրա խոսքերով՝ Սիրիայում ընդամենը 16 բեռնարկղ է մնացել քիմիական զենքով, սակայն ներկա պահին դրանք անհասանելի են, քանզի իրավիճակի անվտանգության հետ կապված խնդիրներ կան:

Տեղեկացնում է «rosbalt.ru»-ն: