Լրահոս

26.08.2009 10:18


ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կազմել է 1,6 տրիլիոն դոլար

Ամերիկան ստիպված կլինի ձգել ամրագոտիները. տնտեսական անկման ավարտին հնարավոր է հարկերի բարձրացում։ Ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել համարյա 1,6 տրիլիոն դոլար։

Դեֆիցիտի աճը հիմնականում բացատրվում է Բարաք Օբամայի ծրագրով՝ ըստ որի տնտեսությունը խթանելու համար տրամադրվել էր 780 մլրդ դոլար, ինչպես նաև հարկային մուտքերի պակասով՝  պայմանավորված տնտեսական անկման հետ։ Համեմատության համար նշենք, որ 2008թ. Ամերիկայի բյուջեյի դեֆիցիտը կազմել է 455 մլրդ դոլար։

Սպիտակ տունը ենթադրում է, որ դեֆիցիտի աճը կշարունակվի նաև 2010-2019թթ, և ընդհանուր առմամբ այն կկազմի 9 տրիլիոն դոլար։

 

Ըստ «BBC.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը