Լրահոս

25.08.2009 19:20


Ե՞րբ է ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու

Ե՞րբ է ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու

Գյումրիի ասուլիսի ընթացքում ՀԱԿ համակարգողը անդրադարձավ իշխանափոխության խնդիրներին: Այն հարցին, թե ե՞րբ եւ ի՞նչպես է ՀԱԿ-ը իշխանափոխություն անելու, Լևոն Զուրաբյանը պատասխանում է,-«Քաղաքականության մեջ բիզնես պլան գոյություն չունի, էն, ինչ որ վրացական ընդդիմությունը արեց, միամտաբար ներկայացնելով իշխանափոխության պլան, ապրիլից սկսած, որտեղ նշված էին թե ինչ գործողություններ են անելու, երբ և այլն և այլն, ցույց տվեց, որ դա որեւէ արդյունք չտվեց, որովհետեւ քաղաքականությունը լրիվ այլ միջավայր է քան, բիզնեսը:

Մենք կարողացել ենք մի կարեւոր նվաճման հասնել, եթե հիշում եք, սկզբում ժողովրդի մեջ անհամբերություն կար, գալիս էին հանրահավաք և ուզում էին հենց այդ օրը անել վերջացնել, հակառակ դեպքում ասում էին, որ էլ չենք գա հանրահավաքների: Հիմա բոլորովին այլ է, ժողովուրդը պատրաստ է երկարատև պայքարի: Ժողովուրդը հասկանում է, որ քաղաքական պայքարը շատ բարդ բան է, և մենք կպայքարենք ուղիղ այնքան , ինչքան պահանջվում է, որ այս հանցավոր իշխանություներից ազատվենք»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը