Լրահոս

08.05.2014 16:44


Իրանի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Իրանի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Մայիսի 8-ին՝ ժամը 12.44-ին, Հայաստանի ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արեւմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.45 աստիճան եւ արեւելյան երկայնության՝ 46.88 աստիճան

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Մեղրի եւ Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը