Լրահոս

08.05.2014 15:38


Սիրիացի իսլամիստները Հալեպի կենտրոնում հյուրանոց են պայթեցրել

Սիրիացի իսլամիստները Հալեպի կենտրոնում հյուրանոց են պայթեցրել

Իսլամական ծայրահեղականները Հալեպում անցել են ընդհատակյա պատերազմի։ Նրանք թունել են փորել հակամարտության սահմանագծի՝ «Կառլտոն» հյուրանոցի տակ, որտեղ գտնվում էին բանակային զորքերը, և ական տեղադրել։ Պայթյունի հետևանքով հյուրանոցը փլվել է, իսկ հարևան պատմական շինությունները՝ լուրջ վնասվել։ Հալեպի կենտրոնում պայթյունի մասին հաղորդել է «Sana» կառավարական գործակալությունը։

«Ահաբեկիչները զանգվածային գրոհ են կազմակերպել քաղաքի պատմական մասում։ Նրանք պայթեցրել են թունելները շինությունների տակ, որոնք հնէաբանական արժեք են ներկայացնում»,–նշում է գործակալությունը։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը