Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը։ «Թրենդ»–ի փոխանցմամբ՝ Մամեդյարովը նախ նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, այնուհետև ավելացրել է.
«Եթե առաջին հերթին Հայաստանի ԶՈւ զորքերը դուրս են բերվելու Արդբեջանի «գրավյալ» տարածքներից, ապա բոլոր խնդիրները կարող են լուծվել»։
Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ԼՂ–ի խնդրի կարգավորման խաղաղ համաձայնագրի աշխատանքներին անցնելու համաձայնությունը տվել է, իսկ վերոնշյալ տարածքներում պետք է տեղակայվեն խաղաղապահները։
«Հակամարտող կողմերի միջև վստահություն չկա, և «բռնի տեղահանվածների» անվտանգության ապահովման համար պետք է խաղաղապահներ տեղակայվեն։ Եթե մենք քաղաքական տեսանկյունից հասնենք համաձայնության, ապա կարող ենք լուծել այդ հարցը»,–ասել է Մամեդյարովը։
Մամեդյարովը՝ Ուորլիքի հայտարարության մասին

7or.am