Իտալիայում ձերբակալել են նախկին նախարար Կլաուդիո Սկայոլային
Կլաուդիո Սկայոլան՝ Իտալիայի տնտեսական զարգացման նախկին նախարարը, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դաշնակիցը, այսօր ձերբակալվել է Ռեջո–դի–Կալաբրիի դատախազության հրամանով։ Ինչպես հաղորդում է «ԱՆՍԱ» գործակալությունը, ձերբակալությունը կատարվել է մայրաքաղաքային հյուրանոցներից մեկում։ Սկայոլան երեք անգամ զբաղեցնելով տարբեր նախարարական պաշտոններ Բեռլուսկոնիի կառավարությունում՝ մեղադրվում է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության նախկին խորհրդարանական Ամեդեո Մատաչենի փախուստին աջակցելու համար, որը դատապարտվել էր մաֆիայի հետ կապերի համար։ Բացի Սկայոլայից՝ ձերբակալվել է ևս վեց մարդ։ Նախկին նախարարը միայն վերջերս էր արդարացվել կաշառակերության գործով։ Դրա պատճառով նա ստիպված եղավ հրաժարական տալ 2010 թվականի մայիսին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։