Վահան Բաբայան. «Ուորլիքը սեղանին դրեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին պակտի սցենարը»
Ուորլիքի երեկվա հայտարարությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ձախողված է։ Հատկանշական է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն մինչ այս պահը չունի նույնիսկ մեկնաբանություն։ Պարզ է, որ մեր արտաքին գերատեսչության վիճակը նախանձելի չէ այն դեպքում, երբ մեզ առաջարկվում է զիջել ամեն ինչ ոչնչի դիմաց: Ո՞վ է տեսել նման բանակցություն, երբ դու հաղթող կողմ ես, բայց հանձնում ես ազատագրած տարածքները, իսկ դրա դիմաց ստանում ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ: Ուորլիքը, կարելի է ասել, սեղանին դրեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին պակտի սցենարը, ընդ որում, հենց այն օրը, երբ մեր բանակը 22 տարի առաջ ազատագրեց Շուշին:
Վահան Բաբայան. «Ուորլիքը սեղանին դրեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին պակտի սցենարը»
Ուորլիքի երեկվա հայտարարությունը ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ձախողված է։ Հատկանշական է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն մինչ այս պահը չունի նույնիսկ մեկնաբանություն։ Պարզ է, որ մեր արտաքին գերատեսչության վիճակը նախանձելի չէ այն դեպքում, երբ մեզ առաջարկվում է զիջել ամեն ինչ ոչնչի դիմաց: Ո՞վ է տեսել նման բանակցություն, երբ դու հաղթող կողմ ես, բայց հանձնում ես ազատագրած տարածքները, իսկ դրա դիմաց ստանում ժամանակավոր միջանկյալ կարգավիճակ:
Ուորլիքը, կարելի է ասել, սեղանին դրեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին պակտի սցենարը, ընդ որում, հենց այն օրը, երբ մեր բանակը 22 տարի առաջ ազատագրեց Շուշին:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից