Լրահոս

26.08.2009 12:01


Հրդեհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից

տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին, ժամը 05.16-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել' 11.25-ին: Այրվել են Ֆ. Մանուկյանին պատկանող անասնագոմի և օժանդակ շինության տանիքները' համապատասխանաբար 100 քմ եւ 40 քմ մակերեսներով, ինչպես նաեւ այնտեղ պահեստավորված 300 հակ չոր խոտ, 100 հակ ծղոտ:

Նույն օրը, ժամը 21.13-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել' 21.51-ին:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը