Կարծիք

08.05.2014 12:14


ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի «ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ի «ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այսօր, «ծաղկացնելով» Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի խոսքը, հայտարարել է, որ պետք է «օկուպացված» տարածքները վերադարձնել Ադրբեջանին:

Կուզենայի, որ հայ ժողովրդի համար այս ամենացավոտ հարցի հետ կապված՝ մեր արևմտամետներն իրենք կոշտ գնահատականը տային: Դրանով մեզ ապացուցեն, որ իրենք ոչ թե այս կամ այն արտաքին ուժի խոսափողն ու շահերի արտահայտողն են Հայստանում, այլ իրենց համար արևմտյան ուղղությունն իսկապես քաղաքակրթական ընտրություն է, և միայն միտված է մեր երկրի շահերի սպասարկմանը:

Ու եթե մեզ պատրաստվում են Ղարաբաղի հարցով հարված հասցնել Արևմուտքից, ապա նույն կերպ իրենք պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքը, ինչպես Հայաստանում ՌԴ դեսպանի երեկվա հայտարարություններին էին միահամուռ հակադարձում, որ նա խառնվում է մեր երկրի ներքին գործերին: Այլապես կստացվի, որ արևմտամետների առավելությունը կամ թերությունը ռուսամետների համեմատ այն է, որ առաջինները իրենց «օրապահիկը» դոլարով են ստանում, իսկ երկրորդները՝ ռուբլով։ Իսկ դա ընդամենը տարբերություն է այնքանով, որ, ասենք, մի մարմնավաճառը գլուխը գովում է, թե ինքը փողոցում կանգնող էժաններից չէ, այլ՝ էլիտար:

Ընդամենը 80 տարի է մեզ բաժանում Ֆրանկլին Ռուզվելտի՝ Նիկարագուայի դիկտատոր Անաստասիոյի հասցեին արված պատկերավոր խոսքերից. «Սամոսան շան տղա է, բայց մեր շան տղան է», որոնք ուղղակի դարձել են ԱՄՆ-ի քաղաքականության երկակի ստանդարտների խորհրդանիշը: Մեր դեպքում էլ բավական է՝ հավաստիացումներ ստանային, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղղությունը, Սերժ Սարգսյանին ու, ինչու չէ, նաև «շան թուլեքին» ներվեց ամեն ինչ՝ կեղծված ընտրություններ, տնտեսության քայքայում, ահագնացող արտագաղթ, որն արդեն բնութագրվում է որպես սպիտակ եղեռն սեփական ժողովդի նկատմամբ…

Բայց հիմա, երբ հասկացան, որ իրենց «շան տղաներն ու թուլեքն» այնքան էլ իրենցը չեն, ավելի ճիշտ՝ արդեն իրենցը չեն, սկսել են անհանդուրժող դառնալ Հայաստանում կատարվող ցանկացած երևույթի հանդեպ, ու նաև պատրաստ են մեզ վրա ճնշում գործադրել Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ:

Բաղրամյան 26-ը թեպետ փոքրաթիվ, բայց կերակրատաշտի հանդեպ առանձնահատուկ սեր ունեցող արևմտամետների «զորք» ունի, որոնց գործի անունն է ոչիշխանական ուժերին ռուսամետ որակելն ու նրանց դեմ պայքարելը՝ ի նպաստ Սերժ Ազատիչի, բայց գուցե ձևի համար մի քիչ էլ պայքարեն ԱՄՆ-ի՞ դեմ:

Նարնջագույն փողկապով հասարակությանը ներկայացող, սպարապետի եղբայր աշխատող Արամ Սարգսյանն ի՞նչ ունի ասելու Ղարաբաղը մի քիչ ուշ, իսկ հարակից տարածքներն անմիջապես Ադրբեջանին հանձնելու հարցում: Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ Արամն ու մյուս «արևմտամետները» վաղուց են կողմ արտահայտվում բոլոր այն ծրագրերին, որոնք համահունչ են թուրքական ու ադրբեջանական շահերին։

Երկիր ենք կորցնում, իսկ սրանք դեռ մի փոր հացի համար աջակցում են մեր հայրենքիքը մաս-մաս վաճառող իշխանություններին: Ուշքի՛ եկեք:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը