ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը բացառիկ գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:
«ԱրցախինհարակիցօկուպացվածտարածքներըպետքէհանձնվենԱդրբեջանիվերահսկողությանը»,– գրել է ամերիկացի դիվանագետը։
Բացառիկ է այս գրառումն այն առումով, որ, եթե հիշողությունս չի դավաճանում, նման կարգի հայտարարություն Հայաստանում ԱՄՆ դեսպաններից և ոչ մեկը չէր արել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ Ջեյմս Ուորլիքն էլ, ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, բարձրաձայնել էր հակամարտության կարգավորման 6 սկզբունքները։ Դրանցում ևս ներառված է «Ադրբեջանին հողերի վերադարձման» դրույթը։ Սա Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է։
Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։ «Աղդամն իմ հայրենի՞քը չէ»։
Այս պահի դրությամբ՝ «մերոնք» լռում են։ Ինչպես միշտ՝ լռում են։ Կարելի է երկար-բարակ վերլուծել, թե ինչու հենց այս պահին Միացյալ Նահանգները ոտքը դրեց «գազին», բայց մեկ բան ակնհայտ է. սա հետևանք է «նախաձեռնողական» արտաքին քաղաաքականության։
Նայե՛ք 2-3 տարի առաջ գրված «7 օր»-ի վերլուծականները։ Առանց որևէ այլևայլությունների՝ հստակ ասվում էր՝ գործող իշխանությունը մեզ տանում է պատերազմի։ «Ֆուտբոլային դիվանագիտություն», «և, և», «կամ, կամ», «Ամեն ինչին համաձայն եմ, միայն փող տվեք» և այլն, այս ամենը մեկ մարդու իշխանության հետևանք է։ Քաղաքական անմեղսունակության հետևանք։
Հող հանձնող չկա, Աղդամն այլևս Ակն է։ Իսկ դրա այլընտրանքը պատերազմն է։ Մենակ խնդրում եմ չասեք՝ Հեֆերնի կամ Ուորլիքի հայտարարությունները պարզապես հայտարարություններ են, դիվանագիտական խաղեր և այլն։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը տանում է կործանման։ Ուկրաինան վկա։ Հետևաբար, փոփոխություններին այլընտրանք չկա։
Աղդամը ձեր հայրենիքը չէ, իսկ Ա՞կնը
ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը բացառիկ գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:
«Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը»,– գրել է ամերիկացի դիվանագետը։
Բացառիկ է այս գրառումն այն առումով, որ, եթե հիշողությունս չի դավաճանում, նման կարգի հայտարարություն Հայաստանում ԱՄՆ դեսպաններից և ոչ մեկը չէր արել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ Ջեյմս Ուորլիքն էլ, ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, բարձրաձայնել էր հակամարտության կարգավորման 6 սկզբունքները։ Դրանցում ևս ներառված է «Ադրբեջանին հողերի վերադարձման» դրույթը։ Սա Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է։
Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։ «Աղդամն իմ հայրենի՞քը չէ»։
Այս պահի դրությամբ՝ «մերոնք» լռում են։ Ինչպես միշտ՝ լռում են։ Կարելի է երկար-բարակ վերլուծել, թե ինչու հենց այս պահին Միացյալ Նահանգները ոտքը դրեց «գազին», բայց մեկ բան ակնհայտ է. սա հետևանք է «նախաձեռնողական» արտաքին քաղաաքականության։
Նայե՛ք 2-3 տարի առաջ գրված «7 օր»-ի վերլուծականները։ Առանց որևէ այլևայլությունների՝ հստակ ասվում էր՝ գործող իշխանությունը մեզ տանում է պատերազմի։ «Ֆուտբոլային դիվանագիտություն», «և, և», «կամ, կամ», «Ամեն ինչին համաձայն եմ, միայն փող տվեք» և այլն, այս ամենը մեկ մարդու իշխանության հետևանք է։ Քաղաքական անմեղսունակության հետևանք։
Հող հանձնող չկա, Աղդամն այլևս Ակն է։ Իսկ դրա այլընտրանքը պատերազմն է։ Մենակ խնդրում եմ չասեք՝ Հեֆերնի կամ Ուորլիքի հայտարարությունները պարզապես հայտարարություններ են, դիվանագիտական խաղեր և այլն։ Ապաշնորհ իշխանությունը երկիրը տանում է կործանման։ Ուկրաինան վկա։ Հետևաբար, փոփոխություններին այլընտրանք չկա։
Վախթանգ Մարգարյան