Կարծիք

08.05.2014 11:12


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Սերժ Սարգսյանի հերթական պարտությունն արտաքին քաղաքականության ոլորտում վտանգում է երկրի ամբողջականությունը և պետականությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքը երեկ ներկայացրել է մի զեկույց, որի հիմնական ուղերձը, կարելի է ասել, այն է, որ Արցախը պետք է հողեր հանձնի Ադրբեջանին։ Ուորլիքին անմիջապես աջակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` իր թվիթերյան էջում գրելով, որ «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»։
Սա ուղղակի հերթական ապացույցն է այն բանի, թե ինչ հակապետական ռեժիմի հետ մենք գործ ունենք Հայաստանում։ Հենց Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքն է այն, որ մեր դեմ այսպիսի գործընթաց է սկսվել։ Հիշեցնեմ, որ տարիներ առաջ հայ–թուրքական «քիրվայության» ակտիվ փուլում Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ հանձնել Ադրբեջանին (http://www.president.am/ru/interviews-and-press-conferences/item/2010/03/22/news-46/
Բայց եթե Սարգսյանն է այդպիսի բան ասում, ինչո՞ւ դա պետք է մեր դեմ չօգտագործեն։ Իհարկե, այստեղ կարևոր են նաև Ռուսաստանի և ԱՄՆ սրված հարաբերությունները, բայց փաստն այն է, որ հենց Սերժ Սարգսյանն է առիթ և պատճառ տվել հողերը հանձնելու մասին խոսակցություններին և գործընթացին։ Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ պետք է ակտիվացնել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը։ Այլ փրկություն Հայաստանն ուղղակի չունի։

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը