Քաղաքական

08.05.2014 10:50


ՀՀ ԱԳՆ–ն դեռ մեկնաբանություն չունի Հեֆերնի և Ուորլիքի հայտարարությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ–ն դեռ մեկնաբանություն չունի Հեֆերնի և Ուորլիքի հայտարարությունների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ–ն դեռևս չի մեկնաբանում ԼՂ–ի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «7օր»–ին ասել է, որ երբ ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանություն ունենա, այն կտարածեն, այս պահին նման մեկնաբանություն չկա։

Հիշեցնենք, որ Ուորլիքը ԼՂ–ի խնդրի կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքներն էր ներկայացրել, իսկ Հեֆերնը երկրորդել էր. «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը