Լրահոս

08.05.2014 10:30


Սիրիական Հոմս քաղաքը 980 մարդ է լքել

Սիրիական Հոմս քաղաքը 980 մարդ է լքել

Հոմսից զինված ընդդիմության տարհանման համաձայնության բոլոր պայմանները «հաջողությամբ կատարվում» են: Այս մասին այսօր «Ալ–Վաթան» գործակալությանը հայտնել է նահանգապետ Թալյալ ալ–Բարրազին։

«Քաղաքը 980 մարդ է լքել, նրանցից շատերը զինյալներ են, սակայն կան խաղաղ բնակիչներ՝ կանայք և երեխաներ»,–նշել է նա։ Նահանգապետի խոսքերով՝ իշխանություններին հանձնվելու ցանկություն է հանձնել 62 խռովարար։

«Նրանք եկել են զենքով և փոխանցել այն զինծառայողներին», – ասել է ալ–Բարրազին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը