Լրահոս

25.08.2009 18:46


Գյումրիի ՀԱԿ կառույցը ղեկավար ունեցավ

Գյումրիի ՀԱԿ կառույցը ղեկավար ունեցավ

Մարզային այցելությունների շրջանակներում այսօր Գյումրի էր այցելել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Շահնազարյանը և այլոք: Այս անգամ կոնգրեսի պատվիրակությունը չէր գլխավորում Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի պատճառը, ըստ Լեւոն Զուրաբյանի, առաջին նախագահի՝ այլ պլաններ ունենալն է և այն, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլոր այցերին ներկա լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ ներկայացուցիչները աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեցին Գյումրու Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում, որից հետո ասուլիսով հանդես եկավ Լեւոն Զուրաբյանը:

Նա սկզբում տեղեկացրեց, որ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի որոշմամբ երկրապահ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀԱԿ Գյումրու կառույցի համակարգող, որի կապակցությամբ Լեւոն Զուրաբյանը նշեց,-«Գյումրիում կոնգրեսի ներկայացուցիչները միշտ էլ ակտիվ են եղել, հենց կոնգրեսի ներսում առկա են բազմաթիվ հոսանքներ, խմբեր, որոնք պետք է միավորվեն մեկ դրոշի ներքո: Մարտի 1-ից հետո իրականացվող ռեպրեսիաների ընթացքում մեծ գործ կատարեց կոնգրեսական Մարտին Ղարիբյանը: Բայց Կենտրոնական գրասենյակը քննարկելով գտավ, որ այս գործը լավագույնս կկատարի Աշոտ Զաքարյանը, որին ներկայացնելու կարիք չկա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը