Պատահար Սյունիքում. կա 2 զոհ, 2 վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գոռ Բոլյանը, վարելով Mercedes մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 336-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 150 մետր գահավիժել է ձորը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատը, Քաջարանի բժշկական կենտրոնի անձնակազմը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ ձորում հայտնված ու ամբողջովին կիսված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել 29-ամյա Բագրատ Գրիգորյանի և 79-ամյա Ռեգուշ Հովակիմյանի դիերը, ինչպես նաև՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդ Գ. Բոլյանին և 32-ամյա Մարտին Խաչատրյանին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։