Լրահոս

25.08.2009 18:39


Դավիթ Հակոբյան. «Հայաստանում կայացած է ապաստանի ինստիտուտը»

Դավիթ Հակոբյան. «Հայաստանում կայացած է ապաստանի ինստիտուտը»

-Երբ անձը հայտնվում է փախստականի կարգավիճակում, նրա առջև երեք խնդիր է ծառանում.

1. Եթե հնարավոր է, հետ վերադառնա իր նախկին բնակության երկիրը։

2. Գնա մեկ այլ՝ երրորդ երկիր։

3. Ինտեգրվի իրեն հանգրվանած երկրում։

Այս երեք խնդիրներից փախստականը պետք է ընտրություն կատարի, թե որ ուղղությամբ պետք է գնա,- փախստականների թեմայի շուրջ հրավիրված քննարկման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը։

-Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների պարագայում առաջին տարբերակն իրատեսական չէ, քանի որ Ադրբեջանում բացակայում են անձի անվտանգության երաշխիքները։ Մեկ այլ՝ երրորդ երկիր գնալու տարբերակն էլ այնքան իրատեսական չէ, քանզի ոչ մի երկիր էլ չի ուզենա իր հոգսերը ծանրացնել։ Մնում է երրորդ տարբերակը,-նշել է Դ. Հակոբյանը։

Նա ասել է նաև, որ փախստականների խնդիրների լուծման հետ մեկտեղ բավականին խնդիրներ կան, որ դեռևս լուծում չեն ստացել։

-Այդուհանդերձ, Հայաստանում կայացած է ապաստանի ինստիտուտը,-հայտարարել է Դավիթ Հակոբյանն ու շարունակել,-եթե մինչ 1999թ.  ՀՀ քաղաքացիություն էին ստացել Ադրբեջանից գաղթած 8000 հոգի, ապա հետագա տարիներին այդ գործընթացն արագացել է, և այսօր ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թիվն անցնում է 80 հազարից։

Բանախոսի հաղորդմամբ՝ առանձնակի կարևորություն է տրվում փախստականներին մշտական բնակարանով ապահովելու խնդիրը։

-Այսօրվա դրությամբ Երևանում կա ժամանակավոր կացարաններում բնակվող շուրջ 1100 ընտանիք, որոնք սպասում են բնակարաններ գնելու վկայագրեր ստանալուն,-ասել է Դ. Հակոբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը