Լրահոս

07.05.2014 15:28


Լիբանանի խորհրդարանում նախագահի ընտրությունները տեղափոխվել են մայիսի 15-ին

Լիբանանի խորհրդարանում նախագահի ընտրությունները տեղափոխվել են մայիսի 15-ին

Մայիսի 7-ին Լիբանանի խորհրդարանումնշանակված նախագահի ընտրությունները չեն կայացել։ Ինչպես հայտնել է խոսնակ Նաբիխ Բերրին, քվեարկության տապալման պատճառ է դարձել անհրաժեշտ քվորումի բացակայությունը։

«Դահլիճում զանգից հետո 86 (128) պատգամավորի փոխարեն գտնվում էր 67 օրենսդիր», – հաղորդել է նա։ Խոսնակը տեղափոխել է նիստը մայիսի 15-ին՝ հույս հայտնելով, որ այն ժամանակ «բոլոր խմբակցություններին ընդունելի թեկնածու» կհայտնվի։

Ի սկզբանե, Լիբանանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենար խորհրդարանում ապրիլի 30-ին, սակայն այն ժամանակ էլ չհաջողվեց քվորում ապահովել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը