Երվանդ Բոզոյան. «Միասնական ճիշտ որոշումը կլինի կառավարության ծրագրի քվեարկությունը բոյկոտելը»
«Հրաշալի քառյակի»՝ կառավարության նոր ծրագրի քվեարկությունը բոյկոտելը «մեսիջ» կլինի հասարակության եւ իշխանությունների համար: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Քառյակը պետք է նախնական որոշում կայացնի, թե ինչպես է քվեարկելու կառավարության նոր ծրագրին: Քառյակն, առանձին-առանձին վերցրած, վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար, դրա համար պետք է միասնական գործեն եւ միասնական դիրքորոշում հայտնեն, իսկ միասնական ճիշտ որոշումը կլինի բոյկոտելը, չմասնակցելը, որը հասարակության եւ իշխանության համար մեսիջ կլինի»,- ասաց նա:
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, թե ինչ ծրագիր կներկայացնի կառավարությունը, քառյակը պիտի բոյկոտի այն:
«Եթե ներկայացվի ծրագիր, որը կկրկնի Տիգրան Սարգսյանի նույն ծրագիրը, ապա քառյակը շատ կոշտ դիրքորոշում պիտի հայտնի: Իսկ մնացած դեպքում չպետք է մոռանալ ԱԺ նախագահի ընտրության փորձը, որ այսօր էլ այս վիճակը չլինի: Դրա համար պետք է հստակ հայտարարել, որ բոյկոտում է»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ NEWS.am–ում։