Գնալով շատացող հերթը սկսում է բորբոքվել. «Ի՞նչեքանիմաստերկարացնում, թողե՛քգնացեք, վա՛յ...»։
-80%-ն էլ դեմ լինի, 100-ն էլ, ես իմն անելու եմ,- նվաղած ձայնով ասում է հեռացող իշխանությունը,– հեսա սահմանադրական փոփոխությունը կանենք, անձնագրիս վավերականության ժամկետը մինչև երբ ուզեմ՝ կխփեմ, ու էն ժամանակ կտեսնեք ...
Ոչինչ էլ չեղավ։ Իշխանության անվավեր անձնագիրն այդպես էլ մնաց անվավեր։ Երկրի ներսում ոչ մի գործարք այլևս չէր կարողանում անել. նույնականացման քարտ չուներ, երկրից հեռանալ էլ չէր կարող. կենսաչափական անձնագիր չուներ։
Մի անվավեր անձնագրի պատմություն
Իշխանության անձնագրի վավերականության ժամկետն ավարտվում է, գնում է անձնագրային բաժին՝ երկարացնելու։
-Եկել եմ անձնագրիս վավերականության ժամկետը երկարացնելու։
-Չեք կարող։ Նույնականացման քարտի, կենսաչափական անձնագրի համար պետք է դիմեք։
-Կարող եմ. չեք տեսնո՞ւմ՝ ում հետ եք խոսում։ Ես իշխանությունն եմ...
Անձնագրային բաժնի նյարդային կինը վերցնում է իշխանության անվավեր անձնագիրն ու է՛լ ավելի է նյարդայնանում։
-Բայց Ձեր անձնագիրն էն գլխից անվավեր է եղել։ Կեղծ է, ո՞վ է Ձեզ այն տվել...
-Ժողովուրդը...
-Ի՞նչ եք խոսում, ի՞նչ ժողովուրդ...
Գնալով շատացող հերթը սկսում է բորբոքվել. «Ի՞նչ եք անիմաստ երկարացնում, թողե՛ք գնացեք, վա՛յ...»։
-80%-ն էլ դեմ լինի, 100-ն էլ, ես իմն անելու եմ,- նվաղած ձայնով ասում է հեռացող իշխանությունը,– հեսա սահմանադրական փոփոխությունը կանենք, անձնագրիս վավերականության ժամկետը մինչև երբ ուզեմ՝ կխփեմ, ու էն ժամանակ կտեսնեք ...
Ոչինչ էլ չեղավ։ Իշխանության անվավեր անձնագիրն այդպես էլ մնաց անվավեր։ Երկրի ներսում ոչ մի գործարք այլևս չէր կարողանում անել. նույնականացման քարտ չուներ, երկրից հեռանալ էլ չէր կարող. կենսաչափական անձնագիր չուներ։
Վախթանգ Մարգարյան