Լրահոս

07.05.2014 11:49


Լավրով. «Ռուսաստանը թույլ չի տա, որ ֆաշիզմը վերականգնեն Եվրոպայում»

Լավրով. «Ռուսաստանը թույլ չի տա, որ ֆաշիզմը վերականգնեն Եվրոպայում»

Տարիներ շարունակ Եվրոպան աչք է փակել ֆաշիզի գաղափարախոսության վերականգնման վրա։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք թույլ չենք տա՝ ֆաշիզմը վերականգնեն Եվրոպայում, առավել ևս՝ ՌԴ–ում,–ընդգծել է Լավրովը,–Եվրոպայում աչք են փակում, թե ինչպես են այդ գաղափարախոսության նոր կողմնակիցներին հավաքագրում։ Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա՝ կարգախոսներով երթերը, ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի ակնհայտ դրսևորում»։

Լավրովը հայտարարել է, որ Օդեսսայում տեղի ունեցածը հենց ֆաշիզմ է, և Ռուսաստանը թույլ չի տա պարտակել հետաքննությունը։

–Պետք է հասնենք ճշմարտությունը պարզելուն։ Կիևի իշխանությունների կողմից փաստերը միտումնավոր թաքցվում են։ Մոսկվան ձգտելու է հասնել նրան, որ ճշմարտության որևէ հատված չբացահայտված չմնա,–ասել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը