Քաղաքական

07.05.2014 11:23


Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից չազատվելն արդեն հանցագործություն է»

Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից չազատվելն արդեն հանցագործություն է»

Այս իշխանությունից՝ Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից չազատվելն արդեն հանցագործություն է: Այս մասին այսօր «Zham.am»-ի հետ զրույցում, խոսելով ներկայիս իրավիճակի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս իշխանության մնալուց ամեն օր մոտավորապես 300-500 մարդ է լքում Հայաստանը:

«Իսկ մի օր շուտ անել իշխանափոխությունը նշանակում է մոտավորապես երեք հարյուր մարդու Հայաստանում պահել: Դրա համար ոչ թե անհրաժեշտ է փոփոխություն անել, այլ չանելը դավաճանություն է. չանելը այս երկրի ապագայի ռիսկն է, վտանգն է: Քաղաքական ուժերն ուղղակի սա՛ պետք է գիտակցեն: Ժողովուրդը բնազդով, մարմնով, իր ապրելակերպով զգում է իմ այս ասածի պահանջը, մնում է՝ քաղաքական ուժերը միավորվեն, և այս խնդիրը հնարավորինս արագ լուծեն»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նաև ասաց, որ իշխանափոխությունն արդեն հրամայական է, և սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ Հայաստանի անվտանգության ու Հայաստանի ապագայի խնդիր:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը