Լրահոս

07.05.2014 09:43


Հայ գերին Ադրբեջանից վերադարձվել է Արցախ

Հայ գերին Ադրբեջանից վերադարձվել է Արցախ

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1956 թվականին ծնված Վագիֆ Մայիլյանը, ով Հադրութի բնակշահագործում ընկերությունում աշխատում էր որպես բանվոր, սույն թվականի ապրիլի 19-ից որոնվում էր որպես անհետ կորած: Կասկածներ ունենալով, որ նա կարող է մոլորված, անցած լինել ադրբեջանական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը միջնորդության խնդրանքով դիմել է Կարմիր խաչի Միջազգային կազմակերպության Արցախի առաքելությանը: Պատասխանը ստացվեց սպասվածից վաղ: Ապրիլի 30-ին ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելում են արդեն Բաքվում գտնվող Արցախի քաղաքացուն: Երեկ նա հայրենիք է վերադարձվել:

artsakh.tv.am

Այս խորագրի վերջին նյութերը