Լրահոս

06.05.2014 22:16


Որևէ երաշխիք չկա, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումները չեն իրականացնում վերարտադրվելու համար

Որևէ երաշխիք չկա, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումները չեն իրականացնում վերարտադրվելու համար

Այսօր Հայաստանի երիտասարդական կառավարությունը կազմակերպել էր կոնֆերանս, որի ժամանակ քննարկեցին «Սահամանդրական բարեփոխումների» հարցը:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի երիտասարդական կառավարության նախագծի համակարգող Արմեն Ասլյանը ասաց, որ իրենք որոշել են կազմակերպել այս միջոցառումը հետևյալ պատճառով.

«Որովհետև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել, որը ներկայացրել է հայեցակարգ` կամզված 45 էջից :Հայեցակարգը հիմնականում պարունակում է երկրի կառավարման մոդելում արմատական փոփոխություններ կատարելու առաջարակ: Կարծում ենք, որ Հայաստանում ներկա պահին սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու կարիք չկա մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում կա ավելի շատ սոցիալ- տնտեսական խնդիրներ ու այդտեղ կա բարեփոխումներ իրականացնելու կարիք: Այսօր պետք է հնարավորիսն արագ կազմակերպված իրականացնել մի շարք բարեփոխումներ ժողովրդի կյանքի որակը բարելավելու, ժողովրդի համար ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար»,- ասաց Արմեն Ասլյանը:
Նրա խոսքով որևիցե սահմանադրական բարեփոխում չի կարող տնտեսական ազդեցություն թողնել Հայաստանի վրա:
Այնուհետև նա նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում փակվել են շուրջ 3000 փոքր ու միջին ձեռնարկութուններ, վերջին երեք ամսվա ընթացքում փակվել է 1600 փոքր ու միջին ձեռնարկություն ու սահմանադրական բարեփոխումներով չի, որ այդ կազամկերպությունները կարող են աշխատել, կամ կդադադարի տնտեսության անկումը:
«Սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման համակարգի փոփոխությունը անհանգստացնող է այն առումով, որ որևէ երաշխիք չկա, որ իշխանությունները այդ բարեփոխումները չեն իրականացնում` նպաստավոր պայմաններ ստեղծելով, վերարտադրման համար: Չկա երաշխիք, որ դա չի արվում դրա համար: Այն խնդիրները , որոնք ես նշեցի, որ այսօր առկա են Հայաստանում ներկայիս Սահմանադրության միջոցով քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է լուծել ու շատ հեշտ կարելի է լուծել: Չկա որևը խոչընդոտ ներկայիս Սահմանադրության մեջ, որը չի նպաստի ծրագրերի ու սոցիալական տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- հավելեց Արմեն Ասլյանը:

Հայաստանի երիտասարդական կառավարության համակարգող Ռաֆայել Հունանյանն էլ ասաց, որ իրենք տարբեր երիտասարդների հետ անցկացրել են քննարկումներ և եկել են այն եզրակացության, որ ներկա պահին ՀՀ-ում պետք է կատարվեն տնտեսական բարեփոխումենր ոչ թե սահմանդրական, քանի որ սահմանադրական բարեփոխումները չեն կարող այդպիսի առաջընթաց գրանցել տնտեսկան հարցերում:
« ՀՀ-ում ունենք արտագաղթի գնալով աճող տոկոսներ, ներկա պահին երկրում չկան այնպիսի խնդիրներ, որի համար պետք է կատարվեն սահմանադրական բարեփոխումներ: Գործող Սահմանադրությունով մենք կարող ենք այդ ամեն ինչը կատարել»,- ասավ Ռաֆայել Հունանյանը:
«Երիտասարդների կողքին» հ/կ նախագահ
Աղվան Պողոսյանն էլ նշեց, որ վերջին շրջանում ՀՀ կառավարության գործունեության շնորհիվ առաջ են եկել բազմաթիվ ձախողումներ, գործազրկություն, աղքատություն, ցածր աշխատավարձ, արտագաղթ և այլն:
«Եվ այն, որ այսօր առաջարկվում են սահմանդրական բարեփոխումներ, դա այդ խնդիրների լուծման բանալին չէ: ՀՀ-ն չունի սահմանադրական բարեփոխումների կարիք, այլ ունի հացի խնդիր:ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ, այլ կա սոցիալական-տնտեսական բարեփոխումների կարիք»,- ընդգծեց Աղվան Պողոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը