Լրահոս

06.05.2014 17:18


Դոնեցկում դադարեցվել են դպրոցների ու մանկապարտեզների պարապմունքները

Դոնեցկում դադարեցվել են դպրոցների ու մանկապարտեզների պարապմունքները

Դոնեցկի շրջանում ուժային գործողություն անցկացնելու պատճառով դադարեցվել են պարապմունքները դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս մասին այսօր հայտնել է շրջանային պետական վարչության մամուլի ծառայությունը։

«Այսօր՝ մայիսի 6-ին, հակաահաբեկչական գործողություն անցկացնելու պատճառով Դոնեցկի շրջանի տարածքում դադարեցվել է ուսումնական գործընթացը 61 հանրակրթական դպրոցներում և շրջանի 59 նախակրթական հաստատություններում»,–ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը