Շատերն են երևի դրսից եկածներից լսել նման կարգի արտահայտություններ։ Ու զավեշտալին կամ գուցե հակառակն այն է, որ նման եզրահանգումն անում են ոչ թե Նյու Յորքի կամ Տոկիոյի «գազան» տեմպին ընտելացածները, այլ Օմսկից, Տոմսկից կամ Մագադանից 2 ամսով տուն վերադարձած աշխատանքային միգրանտները...
Մյուս կողմից էլ, դժվար է չհամաձայնվել այն բանի հետ, որ այսօրվա Հայաստանում կյանքը կինոյի դանդաղեցրած կադրեր է հիշեցնում։
Ի՞նչ տեմպի մասին կարելի է խոսել, երբ խնդիրները տարիներ շարունակ նույնն են, խնդիրներ ստեղծողներն էլ են նույնը։ Դա դեռ դժբախտության կեսն է. եթե շարժում էլ կա, ապա՝ հետընթաց։
Այսպես շարունակվելու դեպքում ոչ թե խորհրդային ժամանակներում, այլ միջնադարում կհայտնվենք։
Կյանքի տեմպը փոփոխություններն են։ Չկան փոփոխություններ, ուրեմն երնեկ ենք տալու Սիբիրում ապրողներին։
Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե առաջիկա տարիներին էլ փոփոխություններ չեն լինելու, նշանակում է՝ վաղուց քարացած են, ու Մագադանը նրանց գրկաբաց սպասում է։
Կա՛մ փոփոխություն, կա՛մ Մագադան
«Ստեղ կյանք չկա. մեռած է»...

Վախթանգ Մարգարյան