Քաղաքական

06.05.2014 16:13


Քառյակը Հ. Աբրահամյանին է ներկայացրել առաջարկությունների փաթեթը (լուսանկար)

Քառյակը Հ. Աբրահամյանին է ներկայացրել առաջարկությունների փաթեթը (լուսանկար)

Ազգային ժողովի ոչիշխանական 4 խմբակցություններն այսօր ամփոփել են իրենց առաջարկները կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ և այն արդեն ներկայացրել են կառավարությանը: Հայ ազգային կոնգրեսը միացել է առաջարկներին մեկ վերապահումով: Մասնավորապես, Կոնգրեսը պնդում է, որ մարդկանց պետք է վերադարձվեն ոչ միայն այն գումարները, որոնք կուտակային ֆոնդեր «մտնելու» ճանապարհին են, այլ նաեւ այն գումարները, որոնք արդեն փոխանցվել են համապատասխան ֆոնդերին:
Ոչիշխանական ուժերից փաստաթղթի տակ ստորագրել են.
Լեւոն Զուրաբյանը՝ Հայ ազգային կոնգրես
Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ
Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգություն»
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ

Ոչիշխանական ուժերի առաջարկների լուսապատճենը՝ ստորեւ:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը