Լրահոս

06.05.2014 15:48


Ղրիմի իշխանությունները հայտարարել են ջրի սակավության պատճառով բրնձի բերքի ոչնչացման մասին

Ղրիմի իշխանությունները հայտարարել են ջրի սակավության պատճառով բրնձի բերքի ոչնչացման մասին

Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտնել է Ղրիմում բրնձի բերքի ոչնչացման մասին Դնեպր գետից ջրամատակարարման դադարեցման պատճառով։

«Մենք ամբողջությամբ կորցրել ենք բրնձի բերքն այն պատճառով, որ ոչ ադեկվատ կիևյան իշխանությունները փակել են հյուսիսղրիմյան ջրատարն ինչ–որ մտացածին պատճառներով»,–հայտնել է նա։ Ղրիմի իշխանությունները մտադիր են բրնձի աճեցմամբ զբաղվող տնտեսությունները վերափոխել գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ զբաղվող տնտեսությունների։

Թեմիրգալիևը նշել է, որ բերքը կորցրած Ղրիմի բնակիչները կստանան աջակցություն և լրավճար (դոտացիա)։ Բրնձի արտադրության ոլորտում Ղրիմում մոտ հազար մարդ է զբաղված։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը