ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի մասին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հսկողության տակ է պահում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մրցակցային իրավիճակը: Մասնավորապես, հաշվի առնելով վերջին երկու օրերին սպառողների շրջանում առաջացած մտահոգությունները շաքարավազի գների, այդ ապրանքատեսակի հնարավոր դեֆիցիտի առնչությամբ, Հանձնաժողովը խստացրել է հսկողությունն ու մրցակցության կանոնների պահպանման նպատակով շուկայում գործող տնտեսվարողներին աջակցում է շուկան անցնցում պահելու համար որոշակի միջացառումներ իրականացնել:
Հանձնաժողովի կողմից իրականացված օպերատիվ հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխարհում շաքարավազի արտադրության համար հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից Հայաստանում այս գործոնին ավելացել է նաև տարադրամի արժևորման փաստը, և արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առևտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով:
Հանձնաժողովն առայժմ չի համարում, որ շուկայում ստեղծված իրավիճակում մրցակցային օրենսդրության խախտումներ կան: Ամեն դեպքում շուկայի զարգացումները խիստ վերահսկողության տակ են, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայություն