Լրահոս

06.05.2014 13:50


Սպիտակ տուն. «Արևմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»

Սպիտակ տուն. «Արևմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»

ԱՄՆ–ը և G7–ի երկրները պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նա շարունակի Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Վաշինգտոնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։

«ԱՄՆ–ը, ինչպես ԵՄ–ն և «մեծ յոթնյակի» մյուս երկրները, պատրաստ են նոր, «առավել ինտենսիվ» փուլի Ռուսաստանի նկատմամբ, եթե նա շարունակի բռնանալ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,–«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է Քարնին։ Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը լուրջ մտահոգված է Օդեսսայում կատարվածով։

Փոխանցում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը