Կարծիք

06.05.2014 13:40


«Շարմազանովենք երևի կփոխեն Մելիք-Ադամյան փողոցի անվանումը»

«Շարմազանովենք երևի կփոխեն Մելիք-Ադամյան փողոցի անվանումը»

Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հստակեցրեց ԲՀԿ-ի դիրքորոշումը այսօրվա քաղաքական իրավիճակում` հայտարարելով, որ բոլոր այն կետերը, որոնք ինքը հնչեցրել է ԲՀԿ համագումարում իր ելույթի ժամանակ, մնում են ուժի մեջ, այլ կերպ ասած, ԲՀԿ-ն անշեղորեն հետևում է իր որդեգրած քաղաքական կուրսին` անկախ իշխնական լրատվամիջոցներում օրական շրջանառվող անիմաստ վարկածներին և ստերին:

Սակայն դրանից հետո իշխանական լրատվադաշտում, որոնք պետք է հրահանգված գրոհի անցնեին, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, ժամեր շարունակ տիրում էր զարմանալի լռություն: Դե, հասկանալի է, տղերքին երևի ժամանակ էր պետք լսածը մարսելու, մանևրներ և ստեր մտածելու և հետո միայն դրանք շրջանառության մեջ դնելու համար:

Առավոտն արդեն ստերն ու մանևրները պատրաստ էին, և իշխանական լրատվադաշտը անցավ իր հիմնական գործին, ինչը և միանգամայն սպասելի էր: Գիշերվա ընթացքում տարբեր մանևրներ և կեղծ վարկածներ մտածելը նորմալ է իշխանական լրատվադաշտի համար, քանզի ՀՀ իշխանությունները վաղուց են ապացուցել, որ բոլոր որոշումները այստեղ կայացվում են ուշ երեկոյան կամ գիշերվան մոտ:

Ինչևէ, Գագիկ Ծառուկյանի ելույթը շատ հստակ էր, և, որ ամենակարևորն է, ԲՀԿ նախագահը հստակ հասկացրեց Շարմազանովի բերանով դաշտ նետված հայտնի Մելիք-Ադամյան փողոցի մասին մտքին, որ ամեն ինչ ամենևին էլ այնպես չէ, ինչպես թվում է շարմազանովենց, կամ կցնականային, որ լիներ:

Հիմա ինչ է մնում նույն Շարմազանովին և մյուսներին` Գագիկ Ծառուկյանի հստակ հայտարարոությանը հակադարձելու համար: Ոչինչ, քանզի բոլորն էլ հասկանում են, որ իրենց ասածը ընդամենը երազանք է կամ փչած փուչիկ, որը վաղ թե ուշ, մի օր տրաքելու էր: Եվ երեկ հենց այդ օրն էր:

Այժմ շարմազանովենց, կրկին մի ամբողջ գիշեր մտածելուց հետո, երևի կմնա միայն արագորեն փոխել Մելիք-Ադամյան փողոցի անվանումը, քանի որ այն սխալ ձևով դրվեց շրջանառության մեջ և ստացավ համապատասխան արձագանք:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը