Լրահոս

25.08.2009 15:26


Ինչո՞ւ են Ստամբուլի հայերի տների վրա հայտնվում տարբեր գույների նշաններ

Թուրքիայի «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սեբեհատ Թունջելը հարցումով դիմել է երկրի խորհրդարան։ Փաստաթղթում նշվում է, որ Ստամբուլում բնակվող հայերի և հույների տների վրա տարօրինակ նշաններ են հայտնվում։ Պատգամավորը նաև դիմել է Թուրքիայի ՆԳՆ նախարար Բաշիր Աթալային՝ հարցնելով. «Ո՞վ է կարմիր և կանաչ գույնի նշաններ դնում Քուրթուլուշ, ՄուստաՖա Քեմալ Փաշա, Ֆերիկոյ և Սամատրա փողոցներում գտնվող հայերի և հույների տների վրա»։ Պատգամավորի խոսքերով՝ նման քայլերը կարող են հանգեցնել մուսուլմանների և ոչ մուսալմանների միջև հերթական բախումների։ Թունջելը նաև ցանկանում է իմանալ, թե երկրի ՆԳՆ-ն ի՞նչ է անում նման քայլերը կանխելու համար։ «Այս դեպքերը հիշեցնում են 1955թ. իրադարձությունները։ Այն ժամանակ գործող իշխանությունները նման ձևերով մշտական վախի մեջ էին պահում հայերին և հույներին»,-ասել է նա։

Ըստ «Haber3»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը