Լավրովի մասնակցությունը Եվրոպայի խորհրդի նիստին համարել են «հույսի նշան»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա Վիեննայում։ Ինչպես նշում է գերմանական ԶԼՄ–ն, փաստը, որ ռուսաստանյան դիվանագետը ժամանել է ավստրիական մայրաքաղաք, արդեն իսկ որոշակի հույս է տալիս ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
Վիեննայում այսօր կայանալիք Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների ամենամյա հանդիպմանը Լավրովը կմասնակցի «Եվրոպայի խորհրդի արժեքները և կայունությունը Եվրոպայում. արդի մարտահրավերները» թեմայով քննարկմանը։ Հանդիպման հիմնական նպատակը հնարավոր է՝ դառնա Ուկրաինայի ճգնաժամը։
Նշվում է, որ ավստրիական մայրաքաղաք է ժամանել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։ Գերմանական ԶԼՄ–ն չի բացառել այսօր ռուս և ուկրաինացի դիվանագետների հնարավոր հանդիպումը։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։