Սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի թիկնապահներից մեկը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի թաղամասերից մեկում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի թիկնապահներից մեկը՝ Մարկո Կորտեսը։Ինչպես հայտնել է հարավամերիկյան երկրի Գլխավոր դատախազությունը, փաստի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
«Համաձայն նախնական տվյալների՝ Կորտեսը, որը գնում էր իր մեքենայով, սպանվել է կողքից ընթացող մեքենայից»,–ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «El Universal» թերթի տվյալներով էլ՝ սպային սպանել են հանցագործները, որոնք ցանկանում էին տիրանալ նրա մեքենային։ Նշվում է, որ Կորտեսը ժամանակին նաև Հուգո Չավեսի թիկնապահն էր։
Անցած շաբաթ էլ Կարակասում սպանվել է ազգային հետախուզության նախկին պետ Էլիեսեր Օթաիսը։ Նրա դին հայտնաբերել են չորս հրազենային վնասվածքով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։