Լրահոս

06.05.2014 11:23


«Արդեն աբսուրդի է վերածվում էն, ինչ գրվում է հայտնի «ընդդիմադիր» կայքերի կողմից»

«Արդեն աբսուրդի է վերածվում էն, ինչ գրվում է հայտնի «ընդդիմադիր» կայքերի կողմից»

Արա՛, բայց արդեն աբսուրդի է վերածվում էն, ինչ գրվում է հայտնի «ընդդիմադիր» կայքերի կողմից, որոնք պատվերներ են ստանում Բաղրամյան 26-ից:
Ուրեմն, բացում եմ կայքերը, որպեսզի ծանոթանամ Գագիծ Ծառուկյանի ելույթի վերաբերյալ արձագանքներին ու մազերս, կներեք արտահայտությանս համար, բիզ–բիզ են կանգնում: Ախր, մարազմը չափ ու սահման ունի: Լսե՛ք, ա՛յ ընդդիմադիրներ ջան, դուք երեկվա Ծառուկյանի ելույթից ինչպե՞ս եկաք էն եզրակացության, որ ԲՀԿ-ն պատրաստվում է կողմ քվեարկել նոր կառավարության ծրագրին: Լսե՛ք, ես ձեր պատճառով մի 4 անգամ լսեցի ելույթը, բայց նման բանի չեմ հանդիպել: Էն, ինչ դուք գրում եք, «ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ է մտնում» ոլորտից է, որն արդեն բազում անգամ ձեզ «փչացրել է», քանի որ ոչ մի անգամ ձեր հրապարակումները չեն համապատասխանել իրականությանը: Իսկ իրականությունն էն է, որ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում շեշտել է, որ հաջորդ համապետական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, քանի որ ժողովուրդը պատրաստ է փոխել երկրում ստեղծված իրավիճակը: Սա՛ էր Գագիկ Ծառուկյանի ելույթի գլխավոր մեխը, ինչպես նաև ԲՀԿ-ի համագումարին տրված գնահատականների և պատրաստակամության վերահաստատումը: Այո՛, ժողովուրդը պատրաստ է փոխել երկրում ստեղծված խայտառակ իրավիճակը, որի համար պատասխանատու է էս իշխանությունը, և Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր ելույթում շեշտել է, որ պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին և պաշտպանել ժողովրդի շահերը: Սա՛ էր ելույթի բովանդակությունը, հարգելինե՛րս, այլ ոչ թե էն աբսուրդը, որը դուք ձեր հոդվածներում եք գրել:

Հ.Գ: Մեկ-մեկ մոտս նենց տպավորություն է, որ էս «ընդդիմադիր» կայքերի խմբագրություններում ականջակալների հետ խնդիրներ կան, և ամենապատասխանատու պահերին մարդիկ պարզապես չեն լսում էս կամ էն գործչի ասածները, դրա համար էլ սենց աբսուրդային հոդվածներ են գրում: Դրա համար դիմում եմ Բաղրամյան 26-ին՝ հարգելինե՛րս, խնդրում եմ ապահովել ձեր աշխատակազմն աշխատող տեխնիկայով, թե չէ, արդեն ուժ չկա իրենց մարազմները կարդալու:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը