Կարեն Բեքարյան. «Սերժ Սարգսյանի՝ ֆուտբոլային պատասխան խաղին գնալն անհրաժեշտ կլինի»
-Այս մեկ տարվա կտրվածքով, եթե այս իրավիճակում չլինեն էական փոփոխություններ, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ ֆուտբոլային պատասխան խաղին գնալն անհրաժեշտ կլինի,-«7օր»-ի՝ «ՀՀ նախագահը պետք է արդյո՞ք գնա Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու» հարցին պատասխանել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։
Այնուամենայնիվ, նրա կարծիքով, գնալու պարագայում հարկավոր է ոչ միայն Հայաստանի ներսում, այլև ողջ համաշխարհային լրատվական դաշտին և Եվրոպական երկրներին միաժամանակ ապահովել համապատասխան տեղեկատվությամբ և իրավիճակի վերաբերյալ վերլուծությամբ։
Կարեն Բեքարյանը նաև կարծում է, որ նախագահի գնալը դեռ չի նշանակում, որ Թուրքիան ամեն ինչ բարելավել է, և նրա բարի կամքը հասել է չգիտես, թե ուր։
Այնուամենայնիվ, ըստ Կարեն Բեքարյանի, գնալու պարագայում Թուրքիան ինչ-որ պարտավորություններ ստանձնած կլինի, և զրոյական վիճակից այցը չի լինի։

7or.am