Լրահոս

05.05.2014 16:18


Մ. Սիմոնյան. «RT հեռուստաալիքի օպերատորով հետաքրքրվել է Ուկրաինայի ԱԱԾ-ն»

Մ. Սիմոնյան. «RT հեռուստաալիքի օպերատորով հետաքրքրվել է Ուկրաինայի ԱԱԾ-ն»

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետաքրքրվել է ռուսական RT հեռուստաալիքի օպերատորով: Այս մասին հայտնել է նույն հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Մեր օպերատորին Օդեսսայում զանգահարել են ՈւԱԾ–ից։ Ասել են, որ նա հիմա Աջ սեկտորի ռադարում է։ Նախկին կոլեգաներն են «ծախել»։ ՈւԱԾ–ում ասել են, որ Աջ սեկտորն ունի նրա բոլոր հեռախոսահամարները և հասցեները։ Ծախել են հակամայդանական հայացքների համար, որոնք նա երբեք չի թաքցրել»,–գրել է Սիմոնյանը «Twitter» միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ուկրաինական ուժայինները զանգվածային գործողություններ են իրականացնում Ուկրաինայի հարավ–արևելքում դաշնայնացման կողմնակիցներին ճնշելու համար։ Դիմադրության հիմնական կենտրոններն են Դոնեցկի շրջանի Սլավյանսկը և Կրամատորսկը։ Օդեսսայում բախումների զոհ է դարձել ավելի քան 40 մարդ։ RT–ն մշտապես եթեր է դուրս գալիս Ուկրաինայից։ Հեռուստաալիքը ոչ միայն ռեպորտաժներ է հաղորդում տեղից, այլ տալիս նաև ուղիղ միացումներ։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը