Լրահոս

25.08.2009 14:36


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «Լոնդոնը պնդելու է որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը օժանդակի Երևանին և Բաքվին»

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «Լոնդոնը պնդելու է որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը օժանդակի Երևանին և Բաքվին»

 «Եթե Թուրքիան կարողնա առաջընթաց արձանագրել հայկական, քրդական և կիպրոսական հարցերում, ապա դա կկայունացնի իրավիճակը տարածաշրջանում»,- Hürriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիք Բրեյդը։ Նրա խոսքերով Թուրքիայի կառավարությունը համարձակ քայլ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ «Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հասնել առաջընթացի։ Ես չեմ կարծում, որ Անկարան ունի ընտրության հնարավորություն։ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ և ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Դժվար է այս երկու պետությունների մեջ ընտրություն կատարել։ Սակայն տարածաշրջանում կայունության ապահովման համար այս գործընթացներում առաջընթացը անհրաժեշտ է»,-ասել է Բրեյդը։ Անգլիացի դիվանագետը ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պնդելու է որպեսզի ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Մինսկի խումբը օժանդակեն Երևանին և Բաքվին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության գալու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը