Սանկտ-Պետերբուրգում ուսանողն ու աշակերտուհին մտել են դիահերձարան ու անարգել դիակը
Սանկտ-Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել 244-րդ հոդվածով (մահացածների մարմինների նկատմամբ անարգող գործողությունների իրականացում)։ «Ֆոնտանկա»–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Նախնական տեղեկություններով՝ քոլեջի 18-ամյա ուսանողն ու 14-ամյա աշակերտուհին պատուհանով մտել են № 20 հիվանդանոցի դիահերձարան։ Ըստ աղբյուրի՝ ուսանողը կտրել է դիակի ոտքն ու վնասել երեսը։ Իր գործողությունները նա ոչ մի կերպ չի մեկնաբանել՝ նշելով, թե հարբած է եղել ու ոչինչ չի հիշում։