Լրահոս

25.08.2009 14:25


ՀՀ բանկերը գերլիկվիդայի՞ն են

ՀՀ բանկերը գերլիկվիդայի՞ն են

-Մեր բանկային համակարգն  այսօրվա դրությամբ այսքան կայուն է՝ ի շնորհիվ մեր ռիսկերի ճիշտ կշռման և զսպման քաղաքականության։ Մենք  այսօր չունենք պրոբլեմ։ Ոչ մի տնտեսագետ չի կարող բացառել ճգնաժամի երկրորդ փուլը, բայց վստահորեն ասում եմ՝ երկրորդ փուլ էլ լինի, Հայաստանի բանկային համակարգի հիմքերը չեն խարխլվելու,-խոսելով ճգնաժամի պայմաններում ՀՀ բանկերի ռիսկերի մասին՝ ասել է  Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը։

Նրա խոսքերով՝ ՀՀ բանկերն այնքան գերլիկվիդային են, որ միայն 17 մլդ դրամ 2,5%  տոկոսադրույքով ավանդ ունեն դրած ԿԲ-ում։ Այն հարցին, թե եթե բանկերն այդքան կայուն են, ինչո՞ւ դրսից ներգարվված միջոցները կառավարությունը  և ԿԲ-ն ուղղում են նաև բանկային սպեկտր, Էմիլ Սողոմոնյանը պատասխանել է, թե այդպիսով կառավարությունը հակաճգնաժամային շատ ճիշտ ծրագիր է իրականացրել։

- Տարբեր երկրներում էլ պետությունը բանկերին  ֆինանսական աջակցություն է տալիս, որ բանկային համկարգը սնեն, որ ավելի վատ վիճակի մեջ չընկնի։ Մեզ մոտ նպատակը փոքր ու միջին բիզնեսի զարգացումն էր։ Կառավարությունն արտարժույթային երաշխիք է տրամադրում, նշանակում է՝ արտարժույթի գնի մեծ տատանում չի սպասվում, իսկ դա նշանակում է, որ ևս մեկ մարտի 3 չի լինի,-հավելել է նա։

Ըստ բանկերի միության նախագահի՝ ռուսական բանկի տրամադրած վարկով բանկերը վարկավորում են խոշոր բիզնեսը, միջին բիզնեսը, ինչպես նաև տրամադրում հիպոթեկային, ապառիկ  և սպառողական վարկեր՝ սկսած 16 տոկոսից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը