Լրահոս

05.05.2014 14:16


Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերարների

Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ հայ բարերարների

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպմանը, որին ներկա է եղել Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին, ովքեր ֆինանսավորում են ԼՂՀ–ում սոցիալական, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում մի շարք ծրագրեր, նշելով դրանց կարեւորությունն Արցախի համար:

Այս խորագրի վերջին նյութերը