ԿԺԴՀ՝ «ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները դրդում են պատերազմի»
Ինչպես հաղորդում է «bbc.com»-ը, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավարները հայտարարել են, թե համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելու՝ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի որոշումը պատերազմի է դրդում։
-Կորեական թերակղզին պատերազմի նախաշեմին է զորավարժություններ իրականացնելու չմտածված ծրագրի պատճառով, որն ուղղված է Հյուսիսի դեմ,-հաղորդում են ԿԺԴՀ-ի պաշտոնական լրատվամիջոցները։
Հիշեցնեք, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ավելի վաղ հայտարարել էին, թե իրենք նոյեմբերի վերջին համտեղ զորավարժություններ են անցկացնում՝ ցույց տալու համար Կորեական թերակղզում կայունություն և խաղաղություն պահպանելու իրենց ձգտումները։
Սա Դեղին ծովում գտնվող Ենփհենդո կղզու վրա հրետանային կրակահերթի պատասխանն էր։