Կարծիք

05.05.2014 12:03


«Կարող են ցինիկաբար ասել, թե Սաֆարովը մի մարդու գլուխ է կերել, իսկ ձեր Միկոյանը՝ հազարավոր մարդկանց»

«Կարող են ցինիկաբար ասել, թե Սաֆարովը մի մարդու գլուխ է կերել, իսկ ձեր Միկոյանը՝ հազարավոր մարդկանց»

Եթե Միկոյանի արձանը Երեւանում տեղադրվի, դա բավական լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր համար: Սրանից հետո միջազգային որեւէ ատյանում, որեւէ կոնֆերանսում Ռամիլ Սաֆարովի պատմությունը բարձրաձայնելիս մեզ շատ հանգիստ կարող են պատասխանել, թե դուք էլ Միկոյանին եք հերոսացնում, արձան դնում: Ավելին, կարող են ցինիկաբար ասել, թե Սաֆարովը մի մարդու գլուխ է կերել, իսկ ձեր Միկոյանը՝ հազարավոր մարդկանց:
Սրանք բաներ են, որոնք արձանը տեղադրելու կողմնակիցները պետք է գոնե մի քիչ հասկանան: Դրա համար իրենց հեռակա հարց է տրվում, թող պատասխանեն՝ ի՞նչ տարբերություն Սաֆարովին հերոսացնելու եւ Միկոյանի արձանը դնելու մեջ:
Ի դեպ, վրացիներին էլ դժվար կլինի ասել, թե ինչի եք Ստալինի արձանը դնում, մի մարդու, որը նույնպես հազարավոր հայերի է գնդակահարել:

Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը