Քաղաքական

05.05.2014 12:01


Կառավարության պատասխանից է կախված արտահերթ նիստ հրավիրելու «քառյակի» որոշումը

Կառավարության պատասխանից է կախված արտահերթ նիստ հրավիրելու «քառյակի» որոշումը

Վաղը, թերևս, տեղի կունենա ԱԺ ոչիշխանական 4 ուժերի հերթական դռնփակ հանդիպումը։ Այս մասին «7օր»–ի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ նշելով, որ հանդիպման օրն ու ժամը դեռևս չեն հստակեցվել։

Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու և վերջնական տեսքի են բերվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ «քառյակի» այն առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Մենք որոշել էինք նախորդ քառօրյայի ժամանակ արտահերթ նիստ հրավիրել կուտակայինի վերաբերյալ։ Սակայն հետո որոշեցինք սպասել կառավարության նախագծին և տեսնել դրա բովանդակությունը: Այժմ մենք կառավարությանը ներկայացնելու ենք մեր առաջարկները, և դրանց բավարարվել կամ չբավարարվելուց է կախված արտահերթ նիստ հրավիրելը,–ասել է Ս. Մարգարյանը։

Նա նաև նշել է, որ իրենց առաջարկների հիմնական մեխը պարտադիր բաղադրիչի կասեցումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը