Ֆրանսիան սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով Ուկրաինայի ընտրությունները խափանելու դեպքում
ԵՄ–ն կանցնի պատժամիջոցների երրորդ փուլին Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները չկայանան։ Այս մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը «Ֆրանս–Էնթեր» ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Մենք արդեն երկու փուլ պատժամիջոցներ ենք ընդունել Ռուսաստանի նկատմամբ։ Եթե ընտրությունները Ուկրաինայում մայիսի 25-ին չկայանան, մենք նոր փուլին կանցնենք»,–ասել է նախարարը։
Երրորդ փուլը ենթադրում է տնտեսական պատժամիջոցներ ՌԴ–ի դեմ։ Խոսելով Ուկրաինայի իրավիճակի մասին՝ նա նշել է. «Սա դեռ քաղաքացիական պատերազմ չէ, բայց մոտ է դրան։ Երբ արևելքում բախումներն ամեն օր են տեղի ունենում, կա պատերազմի սկսման վտանգ։ Սակայն մեր նպատակը իրավիճակի դեէսկալացիան է»։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը: