Լրահոս

25.08.2009 13:07


Ռուբեն Մելքոնյան. «Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը նրանց պատասխան փնտրտուքի համատեքստում կարելի է դիտել»

Ռուբեն Մելքոնյան. «Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը նրանց պատասխան փնտրտուքի համատեքստում կարելի է դիտել»

-Քանի որ աղբյուրն ադրբեջանական ԶԼՄ-ներն են, դրա համար պետք է մի փոքր զգուշությամբ մոտենալ հարցին։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվական պատերազմի համատեքստում շատ հաճախ հրապարակում են այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը,-ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ արձագանքելով «Day.Az»-ում հրապարակված Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությանը։

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա գնալ-չգնալու հարցին, ապա, ըստ Ռ. Մելքոնյանի նախագահն իր հայտարարությամբ բավական կոնկրետ նշել է, որ ինքը կգնա ֆուտբոլային հանդիպման, եթե կատարված լինեն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները, կամ դրանք լինեն կատարման նախաշեմին։

-Որքան որ ես ենթադրում եմ, այդ պայմանավորվածությունները միայն օդային սահմանի գործոն չեն։ Դրանք ենթադրում են նաև ցամաքային սահմանի բացում կամ ինչ-որ համապատասխան պայմանագրի մշակում,-ասել է թուրքագետը՝ հավելելով,- նախագահի կարծր հայտարարությունն ադրբեջանական և թուրքական կողմից բավական սուր է ընկալվել։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը նրանց պատասխան փնտրտուքի համատեքստում կարելի է դիտել։ Նրանք հայտնվել են բավական բարդ իրավիճակում և որպեսզի կարողանան այդ իրավիճակից դուրս գալ, գործի կդնեն դիվանագիտական տարբեր մեթոդներ։

Ռուբեն Մելքոնյանը նաև կանխատեսել է, թե նման հայտարարություններ և մեկնաբանություններ հետագայում ևս կարող են լինել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը