Այս գիշեր Դոնեցկի քաղխորհրդի շենքի դիմաց տեղի ունեցած հրաձգությանը ենթադրվում է, որ մասնակցել են ուկրաինական ծայրահեղականները: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ին աշխարհազորայինների ղեկավարներից մեկը։
«Սկզբում բավականին ուժեղ պայթյուն որոտաց, իսկ հետո հրաձգություն սկսվեց»,–պատմել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ հատուկենտ կրակոցներ հիմա էլ են լսվում։ Աշխարհազորայինի խոսքերով՝ ինքնապաշտպանության դեմ հրաձգությանը մասնակցում են ոչ մշտական զորքերը.
«Հավանաբար, «Աջ սեկտորը» կամ ծայրահեղականներից ինչ–որ մեկը»,–ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դաշնայնացման կողմնակիցները գրավել են Դոնեցկի ռազմական դատախազության և Լենինյան շրջանային գործկոմի շենքերը։ Դոնբասի ժողովրդական պաշտպանության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլակովը հեռախոսով հայտնել է, որ ներկայումս վերահսկողության տակ են վերցվում Դոնեցկը և բոլոր վարչական շենքերը։
Դոնեցկի քաղխորհրդի շենքի մոտ կրակահերթ է բացվել