Կարծիք

04.05.2014 23:08


Կիմա Եղիազարյան.

Կիմա  Եղիազարյան.

«Երեւան, քո ցավը տանեմ, սիրեմ քեզ,

Ինչ եմ անում Լոնդոն ու Լոս-Անջելես…»

Թաթան շարունակում է էս երգը կատարել թե՛ հայրենիքում, եւ թե՛ Սփյուռքում...

Ու հայկական հեռուստաընկերություններն էլ շարունակում են թափով ցուցադրել էս երգը...

Հետաքրքիր է՝ հայրենիքում ո՞վ է հիմա ինքն իրեն տալիս այդ հարցը՝ ի՞նչ եմ անում Լոնդոն ու Լոս-Անջելես ... Երբ միայն վերջին տարիներին 300 հազար մարդ հեռացել է հայրենիքից:

Դե, Սփյուռքում էլ շարունակում են շախով-շուխով պարել Թաթայի այս երգի տակ՝ միաժամանակ շարունակելով Երեւանի ցավը տանել ու սիրել նրան վիրտուալ...

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն էլ իրենց հերթին՝ ե՛ւ պարում են էս երգի տակ ե՛ւ հայտարարում, թե «Դեպի ապահով Հայաստան՝ Սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների հետ»…

Այս խորագրի վերջին նյութերը