ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես այս օրերին բազմիցս նշվեց մամուլում, Հայաստանում չէ: Նա արդեն երկու շաբաթ է` չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո նա հանձնել է վարչապետի աշխատասենյակն ու լքել երկիրը: Օրերս Yerkir.am-ին հայտնի են դարձել մի քանի ուշագրավ մանրամասներ Տիգրան Սարգսյանի «արտագաղթի» վերաբերյալ: Պարզվում է, ըստ կայքի աղբյուրների, որ նախկին վարչապետն ամբողջ ընտանիքով` կնոջ, երեխաների, աղջկա ու փեսայի, ինչպես նաեւ թոռների հետ հիմա երկրից դուրս է: Արդեն տևական ժամանակ է, ինչ ընտանիքի մի մասը բնակվում է Տիգրան Սարգսյանի` Իսպանիայի առանձնատանը, իսկ մյուս մասն այս պահին բնակվում է Բրյուսելում: Տիգրան Սարգսյանի փեսան էլ` Հայկ Սուվարյանը, ըստ կայքի հավաստի տեղեկությունների, այս օրերին ակտիվ կերպով լուծարում է Հայաստանում ունեցած տարբեր բիզնեսները: Օրինակ` օրերս փակվել են Հայկ Սուվարյանին պատկանող «Նիքս քոմփյութերս» խանութների ցանցի գրեթե բոլոր խանութները, բացի Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութ-պահեստից: Այդտեղից էլ շտապ կարգով ամբողջ ապրանքը մեծածախ վաճառվում է, որ այն էլ փակվի: Այս խանութների աշխատակիցներին կանչել ու հայտնել են, որ մայիսի 1-ից այլեւս գործազուրկ են:
Տիգրան Սարգսյանն ու նրա ընտանիքն արտագաղթել են

Մանրամասները` yerkir.am կայքում: